Ֆրանսիացիները բողոքում են կառավարության տնտեսական քաղաքականության դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i152428-Ֆրանսիացիները_բողոքում_են_կառավարության_տնտեսական_քաղաքականության_դեմ
Ֆրանսիայի խոշորագույն արհմիությունները հոկտեմբերի 5-ը հայտարարել են կառավարության տնտեսական քաղաքականությունների դեմ գործադուլների և համազգային բողոքի օր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2021 14:28 Asia/Tehran
  • Ֆրանսիացիները բողոքում են կառավարության տնտեսական քաղաքականության դեմ

Ֆրանսիայի խոշորագույն արհմիությունները հոկտեմբերի 5-ը հայտարարել են կառավարության տնտեսական քաղաքականությունների դեմ գործադուլների և համազգային բողոքի օր:

Ֆրանսիական արհմիությունների կոչը հնչել է այն դեպքում, երբ այս երկրում 18 ամիս առաջվանից կորոնավիրուսի համավարակի պատճառով հանրահավաքները սահմանափակված էին:

Գնաճը,  էներգակիրների սակագների բարձրացումը և ցածր աշխատավարձերը նշվում են որպես գործադուլների և համընդհանուր բողոքի հիմնական պատճառ և իհարկե դրանց գումարած Մակրոնի կառավարությանը կենսաթոշակային օրենքի ընդունումը, որն ունի բազմաթիվ ընդդիմադիրներ:

Ֆրանսիայի համընդհանուր գործադուլը տեղի է ունենում այն դեքպում, երբ հաջորդ տարի երկրում կանցկացվեն նախագահական ընտրություններ:

Ըստ հայտարարությունների՝ ողջ Ֆրանսիայում հանրահավաքների ու բողոքի ցույցերի թիվը կհասնի 200-ի:

Բողոքի ցույցի կազմակերպիչները Ֆրանսիայի կառավարության աշխատակիցներին և հասարակական տրանսպորտի տարբեր ոլորտներին կոչ են արել միանալ գործադուլներին և բողոքի ցույցերին: