Բաքվում ԱՄՆ նախկին դեսպանի արձագանքն՝ Ալիեւի իսրայելական անօդաչու սարքի հետ լուսանկարվելուն
Բաքվում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչն անդրադառնալով իսրայելական Harop ԱԹՍ-ի ֆոնին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարվելու քայլին, նշել է, որ Ալիևը «խառնում է մեղուների փեթակը»:
կոզլարիչը հայտարարել է. «Իրանին զայրացնում է է ինչպես իսրայելական զենքի գնումը, այնպես էլ Ադրբեջանի կողմից Իսրայելին տեղեկատվության փոխանցումը: Չեմ կարծում, որ Ադրբեջանի և Իրանի միջև պատերազմ կլինի: Այնուամենայնիվ, հնարավոր են անդրսահմանային հակամարտություններ: Եթե զարգացումներն ավելի սրվեն, ո՞վ կաջակցի Ադրբեջանին: Չեմ կարծում, որ Թուրքիան կցանկանա մասնակցել պատերազմին: Կասկածներ ունեմ նաև Ռուսաստանի վերաբերյալ: ԱՄՆ-ն ինքը բազմաթիվ խնդիրներ ունի: Ադրբեջանն էլ գտնվում է ծանր վիճակում»:
Ադրբեջանի նախագահի գրասենյակին կից գործող «Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի» տնօրեն Ֆարիդ Շաֆիևնա սել է, որ 2005 թվականին Իրանը և Ադրբեջանի համաձայնագիր են ստորագրել, որով պարտավորվել են երրորդ կողմերին թույլ չտալ իրենց տարածքներն օգտագործել միմյանց դեմ»: