Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Գերմանիայի խորհրդարանականները քննարկել են միջուկային զենքի հարցերը
https://parstoday.ir/hy/news/world-i15286-Ռուսաստանի_ԱՄՆ_ի_և_Գերմանիայի_խորհրդարանականները_քննարկել_են_միջուկային_զենքի_հարցերը
Գերմանական Բրիզեն քաղաքում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Գերմանիայի խորհրդարանականների հանդիպման ժամանակ ամերիկացիները հարց են բարձրացրել տակտիկական միջուկային զենքի վերահսկողության մասին, երեքշաբթի օրը RIA Novosti-ին հայտնել է Բեռլինում ամերիկյան Ասպեն ինստիտուտի տնօրեն Ռյուդիգեր Լենցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2016 11:09 Asia/Tehran
  • Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Գերմանիայի խորհրդարանականները քննարկել են միջուկային զենքի հարցերը

Գերմանական Բրիզեն քաղաքում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Գերմանիայի խորհրդարանականների հանդիպման ժամանակ ամերիկացիները հարց են բարձրացրել տակտիկական միջուկային զենքի վերահսկողության մասին, երեքշաբթի օրը RIA Novosti-ին հայտնել է Բեռլինում ամերիկյան Ասպեն ինստիտուտի տնօրեն Ռյուդիգեր Լենցը:

«Վերադառնալ սպառազինության, տակտիկական միջուկային զենքի վերահսկման մասին խոսակցություններին. այդ հարցը շեշտադրվել է ամերիկյան կողմից: Անհրաժեշտ է հաղթահարել անվստահությունը, և դա եղել է բոլոր կողմերի ընդհանուր ուղեձը»,- ասել է Լենցը:

Նրա խոսքերով` կողմերը նշել են մի շարք «դեպի ապագան կողմնորոշված» հարցեր, «որոնցում, ինչպես ենթադրվում է, կարելի է կառուցողական աշխատել և հետագայում»: