Բաքու. Պատրաստ ենք կարգավորել Երևանի հետ մեր հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/world-i153206-Բաքու._Պատրաստ_ենք_կարգավորել_Երևանի_հետ_մեր_հարաբերությունները
Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է կարգավորել Երևանի հետ հարաբերությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2021 13:27 Asia/Tehran
  • Բաքու. Պատրաստ ենք  կարգավորել Երևանի հետ մեր հարաբերությունները

Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է կարգավորել Երևանի հետ հարաբերությունները:

Ադրբեջանի ԱԳ նախարարը, ով ԱՊՀ երկրների գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է իր հայաստանցի գործընկեր  Արարատ Միրզոյանին, հանդես է եկել ՌԴ-ի հետ կնքած եռակողմ համաձայնության կետերի լիարժեք գործադրման կոչով: Բայրամովն ասել է.«Բաքուն պատրաստ է միջազգային օրենքների հարգման հիմունքներով հատկակպես ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ու սահմանների չխախտման ոլորտներում կարգավորել իր հարաբերությունները Հայաստանի հետ»: 

Ադրբջանի ԱԳ նախարարի խոսքով, տարածաշրջանի բոլոր ճանապարհների ապաշրջափակումը շատ կարևոր է:

Շուրջ մեկ ամիս առաջ, Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից մեկ տարի անց, Ադրբեջանի ԱԳ նախարարությունը, հանդես գալով մի հաղորդագրությամբ, հայտարարեց, որ պաշտոնական Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Հայաստանի ու Ադրբեջանի միջև 2020թ. նոյեմբերի 9-ին կնքված զինադադարի պայմանագրից հետո հակամարտող կողմերը շարունակ միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմի խախտման մեջ: