Զանգեզուրի միջանցքի բացման հարցում մեր վճռականությունն անփոփոխ է. Էրդողանը կայցելի Վարանդա
https://parstoday.ir/hy/news/world-i153752-Զանգեզուրի_միջանցքի_բացման_հարցում_մեր_վճռականությունն_անփոփոխ_է._Էրդողանը_կայցելի_Վարանդա
Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Թուրքիան շարունակում է ակտիվ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին իրենց հսկողության տակ անցած արցախյան տարածքների ականազերծման հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2021 16:06 Asia/Tehran
  • Զանգեզուրի միջանցքի բացման հարցում մեր վճռականությունն անփոփոխ է. Էրդողանը կայցելի Վարանդա

Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Թուրքիան շարունակում է ակտիվ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին իրենց հսկողության տակ անցած արցախյան տարածքների ականազերծման հարցում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 26-ին մեկնելու է Ադրբեջան և նախատեսում է այցելել ադրբեջանական կողմի հսկողության տակ անցած Վարանդա։ Ինչպես տեղեկացնում է Anadolu գործակալությունը, Էրդողանը Վարանդայում ներկա է գտնվելու քաղաքի օդանավակայանի բացման արարողությանը։

«Այդ հարցը մենք քննարկել ենք Իլհամ Ալիևի հետ։ Ծրագրի շրջանակներում կմասնակցենք օդանավակայանի և մի քանի ճանապարհի բացմանը, ինչպես նաև կսկսենք գյուղատնտեսական ոլորտի նոր նախագծերը։ Զանգեզուրի միջանցքի բացման հարցում մեր վճռականությունը մնում է անփոփոխ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ Թուրքիան շարունակում է ակտիվ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին` նրանց հսկողության տակ անցած արցախյան տարածքների ականազերծման հարցում:

armeniasputnik.am