Լավրովը վստահ է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման նկատմամբ Երևանի հանձնառության հարցում
https://parstoday.ir/hy/news/world-i15391-Լավրովը_վստահ_է_ԼՂ_հիմնահարցի_խաղաղ_կարգավորման_նկատմամբ_Երևանի_հանձնառության_հարցում
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խուճապի պատճառ չի տեսնում հայ պատգամավորների` Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը քննարկելու նախաձեռնությունում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` այս մասին հայտնել է Ռիա Նովոստին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2016 04:43 Asia/Tehran
  • Լավրովը վստահ է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման նկատմամբ Երևանի հանձնառության հարցում

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խուճապի պատճառ չի տեսնում հայ պատգամավորների` Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը քննարկելու նախաձեռնությունում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` այս մասին հայտնել է Ռիա Նովոստին:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման նորություններին, դա ՀՀ խորհրդարանի երկու անդամների առաջարկն է: Եվ Հայաստանի կառավարությունն, իրենց օրենքների համաձայն, ինչպես և նրանք բոլորին բացատրել են` հանգստացնելով կրքերը, պետք է այդ օրենսդրական նախագծի համար պատրաստի եզրակացություն: Ես հիմա տագնապ և խուճապ չէի հնչեցնի»,-ասել է Լավրովը:

Նա նշել է, որ քննարկումներ է ունեցել իր գործընկերոջ հետ: «Ինձ հստակ վերահաստատել են Երևանի` խաղաղ կարգավորման հանձնառությունը: Դա նշանակում է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը կորոշվի ընդհանուր համաձայնության համատեքստում, և ոչ միակողմանի կերպով»,-նշել է նախարարը:

ՀՀ կառավարությունը մայիսի 5-ի նիստին քննարկելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման վերաբերյալ օրինագիծ: «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը: