Թուրքիան ամերիկյան և ռուսական զենքերի առճակատման կետն է
Ռուսաստանից S400 հակահրթիռային պաշտպանության համակարգի գնումն ավելի քան երկու տարի է, ինչ Թուրքիային կանգնեցրել է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ երկրների դաշնակիցների և Միացյալ Նահանգների բողոքի ու ճնշման առջև:
Անկարայից Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ F-35 կործանիչների համատեղ կառուցման ծրագրից վտարելը, CAATSA օրենքի շրջանակում արդյունաբերության և պաշտպանության ոլորտի գործիչների դեմ պատժամիջոցներ կիրառելը և 100 F-35 գնելու համար 1,4 միլիարդ դոլարի առգրավումը համարվում են արևմտյան դաշնակիցների և ԱՄՆ-ի կողմից Թուրքիային պատժելու տարբերակներից:
Ի դեպ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը խոստացել է G20-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ իր առաջին երկկողմ հանդիպման ժամանակ մեկընդմիշտ վերջ դնել F-35-ի խնդրին։
Նա հավելել է.«Ամերիկացիները կա՛մ պետք է ինքնաթիռ տան մեզ, կա՛մ վերադարձնեն Թուրքիայի գումարները»։