Թուրքիան ամերիկյան և ռուսական զենքերի առճակատման կետն է
(last modified Sat, 30 Oct 2021 15:01:05 GMT )
Հոկտեմբեր 30, 2021 18:31 Asia/Tehran
  • Թուրքիան ամերիկյան և ռուսական զենքերի առճակատման կետն է

Ռուսաստանից S400 հակահրթիռային պաշտպանության համակարգի գնումն ավելի քան երկու տարի է, ինչ Թուրքիային կանգնեցրել է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ երկրների դաշնակիցների և Միացյալ Նահանգների բողոքի ու ճնշման առջև:

Անկարայից Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝  F-35 կործանիչների համատեղ կառուցման ծրագրից վտարելը, CAATSA օրենքի շրջանակում  արդյունաբերության և պաշտպանության ոլորտի գործիչների դեմ պատժամիջոցներ կիրառելը  և 100 F-35 գնելու համար 1,4 միլիարդ դոլարի առգրավումը  համարվում են արևմտյան դաշնակիցների և ԱՄՆ-ի կողմից Թուրքիային պատժելու տարբերակներից:

Ի դեպ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ  Էրդողանը խոստացել է  G20-ի գագաթնաժողովի շրջանակներում  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ իր առաջին երկկողմ հանդիպման ժամանակ  մեկընդմիշտ վերջ դնել F-35-ի խնդրին։

Նա հավելել է.«Ամերիկացիները կա՛մ պետք է  ինքնաթիռ տան մեզ, կա՛մ վերադարձնեն  Թուրքիայի գումարները»։