Ավարտվեց Բայդեն-Էրդողան հանդիպումը. քննարկվել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
َԱվարտվել է Հռոմում աշխարհի քսան առաջատար արդյունաբերական պետությունների ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում Թուրքիայի ու ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը:
Ավարտվել է Հռոմում աշխարհի քսան առաջատար արդյունաբերական պետությունների ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում Թուրքիայի ու ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը:
Ըստ մամուլի՝ երկու նախագահները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերություններին առչնվող առանցքային հարցեր, Արևելամիջերկրական տարածաշրջանի , Սիրիայի, Լիբիայի հարցը, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, հանդիպումն անցել է դրական մթնոլորտում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել կառուցողական հարաբերությունները երկու երկրների միջև, ընդլայնել թուրք-ամերիկյան համագործակցության սահմանները, ինչպես նաև ջանքեր գործադրել տարբեր կոնֆլիկտների խաղաղ կարգավորման հարցում:
slim.am