Ամերիկյան Abrams տանկերն արդեն իսկ Վրաստանում են
https://parstoday.ir/hy/news/world-i15493-Ամերիկյան_abrams_տանկերն_արդեն_իսկ_Վրաստանում_են
Georgia Online-ի փոխանցմամբ՝ ամերիկյան ծանր տեխնիկան, որը պետք է մասնակցի «Արժանի գործընկեր 2016» (Noble Partner 2016) համատեղ զորավարժություններին, արդեն իսկ գտնվում է Վրաստանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2016 15:38 Asia/Tehran
  • Ամերիկյան Abrams տանկերն արդեն իսկ Վրաստանում են

Georgia Online-ի փոխանցմամբ՝ ամերիկյան ծանր տեխնիկան, որը պետք է մասնակցի «Արժանի գործընկեր 2016» (Noble Partner 2016) համատեղ զորավարժություններին, արդեն իսկ գտնվում է Վրաստանում:

Վրաստանի ՊՆ-ն հայտնել է, որ M1A2 Abrams և M2 Bradley հետևակի մարտական մեքենաները ուղևորվում են դեպի Վազիանիի զորավարժարան: Ռազմական տեխնիկան բեռնվել է Բուլղարիայում՝ Վառնայի նավահանգստում, և Վրաստան է հասցվել լաստանավով:

Վրաց-ամերիկյան Noble Partner զորավարժությունները Վրաստանում անցկացվում են երկրորդ անգամ: Դրանց նպատակը վրացական ստորաբաժանումների պատրաստության բարձրացումն է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի (NRF) հետ փոխգործակցության հանդեպ:

Զորավարժություններին մասնակցելու է 1300 զինծառայող, որոնցից 650-ը լինելու են ԱՄՆ եվրոպական հրամանատարության զինծառայողներ, 500-ը՝ վրացի զինծառայողներ, իսկ մնացյալ 150-ը՝ բրիտանացի զինծառայողներ:

Վրաստանի զինված ուժերի պատմության մեջ առաջին անգամ կօգտագործվեն ամերիկյան Abrams տանկեր: Զորավարժություններն անցկացվելու են մայիսի 11-26-ը: