ԱՄՆ-ը թաքցնում է իր իրական դիրքորոշումը Եմենում խաղաղության վերաբերյալ
Եմենի ազգային փրկության կառավարության փոխարտգործնախարարն արձագանքելով ԱՄՆ-ի հայտարարություններին, ասել է.«Վաշինգտոնը թաքցնում է իր դիրքորոշումը Եմենում խաղաղ գործընթացի վերաբերյալ»։
Ուրբաթ օրը Al-Sharq Al-Awsat-ին տված հարցազրույցում, Եմենում ԱՄՆ-ի բանագնաց Թիմոթի Լենդեր Քինգը պնդել է, որ Սանաան հավատարիմ չի եղել խաղաղ գործընթացին:
«Ֆարս» գործակալությունը շաբաթ օրը հաղորդել է, որ Եմենի ազգային փրկության կառավարության փոխարտգործնախարար Հուսեյն Ալ-Ազին, արձագանքելով Լենդեր Քինգի հայտարարությանը, ԹՎիթերում գրել է. «Լենդեր Քինգի խոսքերն արտացոլում են ԱՄՆ-ի և համաշխարհային հանրությանը խաբելու Սպիտակ տան քաղաքականությունը և, անկասկած, դա փորձ է՝ քողարկելու Վաշինգտոնի իրական դիրքորոշումը խաղաղ գործընթացին խոչընդոտելու հարցում»:
Ալ-Ազզին հավելել է. «Չեմ բացառում, որ այդ հայտարարություններն ագրեսոր կոալիցիայի երկրների հետ Վաշինգտոնի հարաբերությունների արդյունքն են, և վկայումե ն այն մասին, որ Բայդենը հետ է կանգնել Եմենի վերաբերյալ իր նախընտրական խոստումներից»:
2015-ի մարտից ի վեր սաուդյան կոալիցիան, ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի և մի շարք այլ երկրների աջակցությամբ, հարձակվել է Եմենի վրա և պաշարել այդ երկիրը: