Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպման ժամկետների վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ չկան. Պեսկով
https://parstoday.ir/hy/news/world-i155322-Պուտինի_Փաշինյանի_և_Ալիևի_հանդիպման_ժամկետների_վերաբերյալ_հստակ_պայմանավորվածություններ_չկան._Պեսկով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը վիդեոկոնֆերանսի ռեժիմով նախապատրաստվում է, սակայն ժամկետների վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ չկան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2021 13:00 Asia/Tehran
  • Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպման ժամկետների վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ չկան. Պեսկով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը վիդեոկոնֆերանսի ռեժիմով նախապատրաստվում է, սակայն ժամկետների վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ չկան:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Պարզաբանեմ Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպման թեման վիդեոկոնֆերանսի ռեժիմով: Մենք, իրոք, հաստատել ենք, որ աշխատանքներ են տարվում նման հանդիպման նախապատրաստման ուղղությամբ, բայց այստեղ ցանկանում ենք նշել, որ առայժմ չկան հստակ պայմանավորվածություններ և փոխըմբռնումներ այն մասին, թե երբ նման վիդեոկոնֆերանս կարող է կայանալ: Այդ աշխատանքը շարունակվում է», - ասել է Պեսկովը:

armenpress.am