Կանադայում օդանավակայան է այրվում
https://parstoday.ir/hy/news/world-i15559-Կանադայում_օդանավակայան_է_այրվում
Կանադայում անտառային հրդեհների հետևանքով այրվում է Ալբերտա նահանգի Ֆորտ-Մաքմյուրեյ քաղաքի մոտ գտնվող օդանավակայանը։ Այս մասին հայտնում է CBC հեռուստաալիքը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 06, 2016 13:48 Asia/Tehran
  • Կանադայում օդանավակայան է այրվում

Կանադայում անտառային հրդեհների հետևանքով այրվում է Ալբերտա նահանգի Ֆորտ-Մաքմյուրեյ քաղաքի մոտ գտնվող օդանավակայանը։ Այս մասին հայտնում է CBC հեռուստաալիքը։

Կանադայի տրանսպորտի նախարարության տվյալներով՝ կրակի մեջ է օդանավակայանի հյուսիսային հատվածը։ Կրակն արդեն ոչնչացրել է հյուրանոց, խանութ և ևս մի քանի շինություն։ Կրակը շարունակվում է տարածվել։ Ուղևորները տերմինալներից տարհանվել են անվտանգ վայր։ Օդանավակայանի ամբողջ տարածքը լցված է ծխով։ Բոլոր չվերթները չեղարկվել են, սակայն աշխատակիցների մի մասը դեռևս մնում է օդանավակայանի հարավային մասում։

Ալբերտայից տարհանված բնակիչների թիվը հասել է 90 հազարի։ Հրդեհաշիջման աշխատանքներում գործի են դրվել ավելի քան 250 հրշեջներ, 17 ինքնաթիռներ և 12 ուղղաթիռներ։ Կրակը ոչնչացրել է ավելի քան 1600 շինություն։