Հավանա. ԱՄՆ-ն Կուբայում անկայունության պատճառն է
Կուբան ԱՄՆ-ին մեղադրել է փողոցային ցույցեր հրահրելու ճանապարհով այս երկրում անկայունության առաջացնելու մեջ:
Ֆրանսպրես գործակալության հաղորդմամբ, չորեքշաբթի օրը Կուբայի ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգերզն ասել է, որ Հավանան թույլ չի տա, որպեսզի Կուբայի դեմ ԱՄՆ-ի շարունակվող թշնամանքը ներքին անկայունության և քաղաքացիների խաղաղության ու անվտանգության խախտման պատճառ դառնա։
Կորոնավիրուսի ամիսների ծանր պայմաններից հետո զբոսաշրջության ոլորտն ու դպրոցները վերաբացելու կառավարության ծրագրի հետ միաժամանակ, Կուբայի ընդդիմադիր խմբերը ծրագրում էին բողոքի ցույցեր անցկացնել հաջորդ երկուշաբթի։
Անցյալ ամիս Կուբայի կառավարությունը մերժեց բողոքի հանրահավաք անցկացնելու ընդդիմության պահանջները՝ հայտարարելով, որ այն ԱՄՆ-ի կողմից աջակցվող հրահրիչ քայլ է, որի նպատակն է տապալել կառավարությունը:
Այս ամառ կուբացիները դուրս էին եկել փողոց՝ բողոքելու կենսապայմանների և ազատության բացակայության համար: Այս բողոքի ցույցերի արդյունքում զոհվել է մեկ մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։