Եվրոպայում կորոնավիրուսով վարակվածության թվերը կրկին աճում են
https://parstoday.ir/hy/news/world-i155714-Եվրոպայում_կորոնավիրուսով_վարակվածության_թվերը_կրկին_աճում_են
Reuters-ը հաղորդում է, որ Կանաչ մայրցամաքը կրկին հայտնվել է կորոնավիրուսի բռնկման կիզակետում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2021 04:51 Asia/Tehran
  • Եվրոպայում կորոնավիրուսով վարակվածության թվերը կրկին աճում են

Reuters-ը հաղորդում է, որ Կանաչ մայրցամաքը կրկին հայտնվել է կորոնավիրուսի բռնկման կիզակետում։

Գործակալությունը հաղորդել է, որ Եվրոպայում գրանցվել է աշխարհում  կորոնավիրուսային վարակվածության և մահվան թվերի կեսից ավելին, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2021 թվականի ապրիլից ի վեր:

Հաղորդման մեջ նշվում է, որ Եվրոպայում պատվաստումների մակարդակը վերջին ամիսներին դանդաղել է, սակայն ԵՄ-ի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի և Նորվեգիայի բնակչության մոտ կեսը ստացել է պատվաստանյութի երկու չափաբաժին:

Արևելյան Եվրոպայում պատվաստվածների թվերը մտահոգիչ են: Գերմանիայում, Ֆրանսիայում և Նիդեռլանդներում գրանցվել է վիրուսով վարակվածների ամենօրյա թվի աճ։