Եվրոպայում կորոնավիրուսով վարակվածության թվերը կրկին աճում են
Նոյեմբեր 13, 2021 08:21 Asia/Tehran
Reuters-ը հաղորդում է, որ Կանաչ մայրցամաքը կրկին հայտնվել է կորոնավիրուսի բռնկման կիզակետում։
Գործակալությունը հաղորդել է, որ Եվրոպայում գրանցվել է աշխարհում կորոնավիրուսային վարակվածության և մահվան թվերի կեսից ավելին, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2021 թվականի ապրիլից ի վեր:
Հաղորդման մեջ նշվում է, որ Եվրոպայում պատվաստումների մակարդակը վերջին ամիսներին դանդաղել է, սակայն ԵՄ-ի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի և Նորվեգիայի բնակչության մոտ կեսը ստացել է պատվաստանյութի երկու չափաբաժին:
Արևելյան Եվրոպայում պատվաստվածների թվերը մտահոգիչ են: Գերմանիայում, Ֆրանսիայում և Նիդեռլանդներում գրանցվել է վիրուսով վարակվածների ամենօրյա թվի աճ։
Պիտակ