Ռուսաստան. Պատժամիջոցների չեղարկումն Իրանի բնական պահանջն է
https://parstoday.ir/hy/news/world-i155794-Ռուսաստան._Պատժամիջոցների_չեղարկումն_Իրանի_բնական_պահանջն_է
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է, որ պատժամիջոցների չեղարկումնը, առաջին հերթին, Իրանի բնական պահանջն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2021 05:31 Asia/Tehran
  • Ռուսաստան. Պատժամիջոցների չեղարկումն  Իրանի բնական պահանջն է

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է, որ պատժամիջոցների չեղարկումնը, առաջին հերթին, Իրանի բնական պահանջն է։

Միխայիլ Ուլյանովը շաբաթ օրն իր թվիթերյան միկրոբլոգում ի պատասխան  Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հայտարարությանը, գրել է. «Վիեննայի բանակցություններում Իրանի առաջին պահանջը պատժամիջոցների վերացումն է, և Ռուսաստանը նույն կարծիքն ունի»: 

Իրանի արտաքին գործերի նախարարն անցած ուրբաթ օրը հայտարարել է, որ լավ համաձայնության համար անհհրաժեշտ է պատժամիջոցների արդյունավետ և ստուգելի վերացում և կողմերի լիարժեք վերադարձ իրենց պարտավորություններին:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անցյալ ուրբաթ օրն ուինեցած ելույթում հայտարարել էր, Վիեննայի բանակցություններում Ռուսաստանը կոչ կանի ամբողջությամբ կատարել ՀԳՀԾ-ն,  և չեղարկել Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները :

Իրանի և «4+1» խմբի միջև բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է նոյեմբերի 29-ին՝ Վիեննայում։