Պենտագոնին մտահոգել է Օմանի ծովի վրայով իրանական ուղղաթիռի թռիչքը
Օմանի ծովի վրայով իրանական ուղղաթիռի թռիչքը մտահոգել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյաներին:
Reuters լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակն ասել է.«Իրանական ուղղաթիռն Օմանի ծովում USS Essex նավից մոտ 23 մետր հեռավորության վրա է թռիչք իրականացրել»:
Առանց անդրադառնալու այդ թռիքչ թվականին ու վայրին, Ջոն Քերբին ասել է.«Իրանական ուղղաթիռը գտնվել է USS Essex ռազմանավից 23 մետր հեռավորության վրա »:
Շաբաթ օրը ԶԼՄ-ները տեսանյութեր են հրապարակել, որտեղ երևում է, որ ԻԻՀ բանակին պատկանող ուղղաթիռը Օմանի ծովում Զոլֆաղար զորավարժության ժամանակ թռիչք է իրականացնում USS Essex ամերիկյան ռազմանավի վրայով:
ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակն ասել է. «Սա վտանգավոր է, քանի որ դա կարող է հանգեցնել սխալ հաշվարկների»:
Տասնամյակներ առաջ, երբ ԱՄՆ-ն իր զինծառայողներին գործուղեց Պարսից ծոց և Օմանի ծով, այս տարածաշրջաններն անապահով դարձան: