Ուլյանով. Դրական մեծ առաջընթացի ականատես ենք հակաիրանական պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններում
Վիեննայի բանակցություններում Ռուսաստանի ներկայացուցիչը չորեքշաբթի երեկոյան թվիթերյան իր էջում անդրադարձել է առաջիկա բանակցություններում հնարավոր առաջընթացին:
Վիեննայում տեղկայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը իր թվիթերյան էջում գրել է.«Հակաիրանական պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններում առաջընթացի ականատես ենք լինում, ՀԳՀԾ-ի հակառակորդները նույնպես վերանայում են իրենց դիրքորոշումները»։
Ուլյանովը հրապարակել է թվիթը՝ ի պատասխան ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի թվիթերյան գրառմանը, որը վերաբերում էր Էր Ռիադում Իրանի հարցով իր աշխատանքային խմբի հանդիպմանը և դրա վերջնական հայտարարությանը:
ԱՄՆ-ը և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամները համատեղ հայտարարության մեջ նշել են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում պատժամիջոցների վերացումից հետո Իրանի հետ տնտեսական հարաբերությունները բխում են տարածաշրջանի շահերից:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ուրբաթ օրը ասել է, որ Մոսկվան նոյեմբերի 29-ի նիստին հանդես կգա ՀԳՀԾ-ի լօիարժեք գործադրման ևիրականացնել հակաիրանական պատժամիջոցների չեղարկման կոչով: