ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է հակամարտության կարգավորման ուղղությամբ ՌԴ ջանքերը
https://parstoday.ir/hy/news/world-i156320-ԵԱՀԿ_գործող_նախագահը_ողջունել_է_հակամարտության_կարգավորման_ուղղությամբ_ՌԴ_ջանքերը
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ողջունել է Մոսկվայի ջանքերը՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2021 12:00 Asia/Tehran
  • ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է հակամարտության կարգավորման ուղղությամբ ՌԴ ջանքերը

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ողջունել է Մոսկվայի ջանքերը՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

«Մենք կխոսենք նաև այն մասին, թե ինչպես կարող ենք միասին աշխատել կառուցողական լուծումների ուղղությամբ՝ լուծելու տարածաշրջանային հակամարտությունները, ինչպիսին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն է: Մենք ողջունում ենք Ռուսաստանի ջանքերը՝ հրադադարի հասնելու և խաղաղության պայմանագրի հաստատման համար»,- ասել է Լինդեն՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

1in.am