Ուկրաինան վավերացրեց Թուրքիայի հետ ռшզմшկшն համագործակցության պայմանագիրը
Ուկրաինայի Գերագույն ռադան նոյեմբերի 18-ին վավերացրել է Թուրքիայի հետ ռшզմшկшն համագործակցության մասին համաձայնագիրը, այս մասին հայտնում է թուրքական կառավարամետ «Դեյլի Սաբահ» թերթը։
Համաձայնագրի վավերացմանը հավանություն է տվել Գերագույն Ռադայի 450 պատգամավորներից 303-ը։ Համաձայնագիրը ստորագրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 2020 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ և այն իրավական հիմք դարձավ Կիևի և Անկարայի միջև ռшզմшկшն համագործակցության համար։ 2020 թվականի դեկտեմբերի 14-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը Թուրքիայի հետ մի շարք համաձայնագրեր է ստորագրել ռшզմшծովային և անօդաչու մարտական թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության և տեխնոլոգիաների փոխանցման վերաբերյալ։
Նշենք , որ Ուկրաինան 2020 թվականին ձեռք է բերել «Բայրաքթար» մшրտшվшրшկшն անօդաչու թռչող սարքերը Թուրքիայում՝ երկու երկրների միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում, որը թույլ է տալիս գնել ընդհանուր առմամբ 12 անօդաչու թռչող սարք։ Համաձայնագիրը ստորագրվել է ուկրաինական Ukrboronprom-ի մաս կազմող Ukrspetsproekt-ի և Թուրքիայում անօդաչու թռչող սարքերի առաջատար մշակող Baykar Makina-ի միջև։ Անօդաչու թռչող սարքի հետ Թուրքիան կտրամադրի նաև ցամաքային կառավարման երեք համակարգ և տարբեր սարքավորումներ։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցшվшկցnւթյnւն էր հայտնել Դոնբասում ուկրաինացի զի-նվnրшկшնների մшհվшն կապակցությամբ։
http://slim.am