Անկարգություններ Բրյուսելի փողոցներում
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կիրակի օրը բախումներ են տեղի ունեցել կորոնավիրուսային սահմանափակումների դեմ ցուցարարների և ոստիկանության միջև:
Fars News գործակալության փոխանցմամբ՝ մոտ 35 հազար բելգիացիներ դուրս են եկել Բրյուսելի փողոցներ՝ բողոքելու կառավարության սահմանած կորոնավիրուսային սահմանափակումների դեմ։
Ոստիկանության միջամտությունից հետո, ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել:
Բելգիական աղբյուրների համաձայն՝ ոստիկանությունն արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների դեմ:
Ցուցարարները վառվող նյութեր են նետել ոստիկանների վրա։
Բելգիայի կառավարությունը վերջերս վերսկսել է սահմանափակումները՝ երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։
Կորոնավիրուսից մահացության դեպքերը եվրոպական շատ երկրներում վերջին օրերին կտրուկ աճել են։