Էներգետիկայի ոլորտում Ադրբեջան-Թուրքմենստան համագործակցությունն ընդլայնվում է
Ադրբեջանի և Թուրքմենստանի պաշտոնատարները կարևորել են ածխաջրածնային նյութերի արտահանման ոլորտում համագործակցությունը:
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միխայիլ Չենգիզօղլու Ջաբարովն Աշխաբադում հայտարարել են, որ ածխաջրածնային ռեսուրսների արտադրության ոլորտում ինքնաբավությունը և համաշխարհային շուկաներում ապրանքների դիվերսիֆիկացումը երկու երկրի առաջնահերթությունն էմ:
Թուրքմենստանի նախագահն Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ածխաջրածնային նյութերի արտադրության մեջ ինքնաբավության համար անհրաժեշտ է ապահովել արտադրողների, տարանցիկ երկրների և սպառողների շահերը:
Թուրքմենստանի նախագահն Աշխաբադի պատրաստակամությունն է հայտնել՝ մասնակցել Ադրբեջանի հետ զարգացման և էներգետիկ համատեղ նախագծերին։
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միխայիլ Չենգիզօղլու Ջաբարովը նույնպես գոհունակություն է հայտնել Բաքվի և Աշխաբադի միջև համագործակցության ընդլայնման կապակցությամբ։