«Օմիկրոնի» տարածումը ​​​​​​​կարող է նոր բռնկումների պատճառ դառնալ՝ լուրջ հետևանքներով․ ԱՀԿ
https://parstoday.ir/hy/news/world-i157226-Օմիկրոնի_տարածումը_կարող_է_նոր_բռնկումների_պատճառ_դառնալ_լուրջ_հետևանքներով_ԱՀԿ
Կորոնավիրուսի նոր շտամի՝ «Օմիկրոնի» տարածումը կարող է նոր բռնկումների պատճառ դառնալ՝ լուրջ հետևանքներով, հատկապես պատվաստումների ցածր մակարդակ ունեցող երկրներում, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2021 13:15 Asia/Tehran
  • «Օմիկրոնի» տարածումը ​​​​​​​կարող է նոր բռնկումների պատճառ դառնալ՝ լուրջ հետևանքներով․ ԱՀԿ

Կորոնավիրուսի նոր շտամի՝ «Օմիկրոնի» տարածումը կարող է նոր բռնկումների պատճառ դառնալ՝ լուրջ հետևանքներով, հատկապես պատվաստումների ցածր մակարդակ ունեցող երկրներում, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

Կառույցը շատ բարձր է գնահատել նոր շտամի վտանգավորության աստիճանը, միաժամանակ արձանագրել, որ գիտնականներն առայժմ շատ քիչ բան գիտեն դրա տարածման ու փոխակերպումների վերաբերյալ։Նոր շտամը առաջինը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում, հաղորդվում է, որ այն նախորդներից ավելի արագ է տարածվում ու մուտացիաների ենթարկվում։Եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Իտալիան, Չեխիան, Պորտուգալիան, արդեն հայտնաբերել են «Օմիկրոնով» վարակված հիվանդների, որոշ պետություններ, այդ թվում՝ Հայաստանը, սահմանափակել են քաղաքացիների մուտքը Հարավային Աֆրիկայից։Ակնկալվում է, որ այսօր ավելի ուշ նաև Միացյալ Նահանգները կհրապարակի Ամերիկայի կողմից ձեռնարկվելիք քայլերի մասին։

civic.am/politics