Թուրքիայում ձերբակալել են հայտնի ընդդիմադիր գործչի
Նոյեմբեր 30, 2021 14:51 Asia/Tehran
Թուրքիայում դատարանի որոշմամբ ձերբակալվել է հայտնի ընդդիմադիր Մեթին Գյուրջանը:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցության համահիմնադիր անդամ Մեթին Գյուրջանը դատարանի որոշմամբ ձերբակալվել է օտարերկրյա դիվանագետներին գաղտնի ինֆորմացիա վաճառելու մեղադրանքով:
Հաղորդման համաձայն՝ Գյուրջանի դատավարության օրը կորոշվի դատախազության մեղադրական եզրակացությունը, այն դատարանում հաստատվելուց հետո։
Թուրքիայի բանակի նախկին սպա Գյուրջանը «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA ) կուսակցության գործող նախագահ Ալի Բաբաջանի հետ միասին հիմնել է այդ կուսակցությունը:
Պիտակ