ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան երկարաձգել է հակաիսրայելական բանաձևի ժամկետը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Իսրայելի օկուպացիոն ռեժիմին հերթական անգամ կոչ է արել ամբողջությամբ դուրս գալ օկուպացված սիրիական Գոլանից։
Հինգշաբթի օրը հաստատված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևում ասվում է, որ 1981 թվականի դեկտեմբերի 14-ին իր օրենքներն ու ինքնիշխանությունը սիրիական օկուպացված Գոլանի բարձունքների հարցով պարտադրելու կապակցությամբ Իսրայելի որոշումն անվավեր է:
Անվտանգության խորհուրդն Իսրայելին կոչ է արել նահանջել օկուպացված սիրիական Գոլանից մինչև 1967 թվականի հունիսի 4-ի գիծը:
Հաղորդման համաձայն՝ բանաձևւին կողմ է քվեարկել 94, ձեռնպահ՝ 69 երկիր։
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բասամ Սաբաղը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում ասել է.«Բանաձևերը կյանքի կոչելու ՄԱԿ-ի անկարողությունը խրախուսում է Իսրայելի օկուպացիոն ռեժիմին շարունակել օկուպացված Գոլանում իր ագրեսիվ գործողությունները Սիրիայի քաղաքացիների դեմ»:
Սաբաղն ասել է. «Սիրիան ընդգծում է իր ամուր իրավունքի վրա՝ հետ վերցնելու ամբողջ օկուպացված Գոլանը։