ԵՄ-ն կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին՝ պահպանել հրադադարի ռեժիմը
https://parstoday.ir/hy/news/world-i157554-ԵՄ_ն_կոչ_է_արել_ԼՂ_հակամարտության_կողմերին_պահպանել_հրադադարի_ռեժիմը
ԵՄ-ն կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին՝ պահպանել հրադադարի ռեժիմը։ Այս մասին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Եվրամիության անվտանգության քաղաքականության և արտաքին հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Դեկտեմբեր 02, 2021 14:49 Asia/Tehran
  • ԵՄ-ն կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին՝ պահպանել հրադադարի ռեժիմը

ԵՄ-ն կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին՝ պահպանել հրադադարի ռեժիմը։ Այս մասին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Եվրամիության անվտանգության քաղաքականության և արտաքին հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը:

«Մենք կոչ ենք անում երկու կողմերին՝ պահպանել հրադադարը։ ԵՄ-ն աջակցում է ու պատրաստ է ջանքեր ներդնել ԵԱՀԿ Միսնկի խմբի աշխատանքներում՝ խաղաղության հաստատման համար»,- հայտարարել է Ջոզեպ Բորելը։Նա նաև շեշտել է, որ ԵԱՀԿ-ում մթնոլորտը գնալով ավելի հակասական ու առճակատող է դառնում։«Ես անհանգստացած եմ Ուկրաինայում և Ղրիմում ստեղծված իրավիճակով, ինչպես նաև Ուկրաինայի սահմաններին ռազմական ուժերի կուտակմամբ։ ԵՄ-ն իր աջակցությունն է հայտնում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և ճանաչում է նրա միջազգայնորեն ճանաչված սահմանները»,- հայտարարել է եվրոպացի քաղաքական գործիչը։

 

https://civic.am/politics/