Ուլյանով. Երաշխիք ստանալու իրանցիների պահանջը լիովին արդարացված է
Միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Վիեննայի բանակցությունների յոթերորդ փուլը կվերսկսվի կարճատև դադարից հետո՝ հավելելով, որ երաշխիք ստանալու իրանցիների պահանջը, որը կկանխի ՀԳՀԾ-ի վերստին տապալումը, լիովին տրամաբանական ու արդարացված է:
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«ՀԳՀԾ-ի տապալումը կանխելու Թեհրանի պահանջը լիովին տրամաբանական ու արդարացված է, ուրեմն եթե Իրանն ավելի շատ երաշխիքների կարիք ունենա, ապա կարելի է այդ մասին քննարկումներ անցկացնել»:
Իր թվիթերյան միկրոբլոգում արձագանքելով Foreign Policy թղթակցի թվիթերյան այն գրառմանը, որում վերջինս անդրադարձել էր Վիեննայի բանակցությունների վերաբերյալ եվրոպացի դիվանագետների հուսահատական հայտարարություններին, Միխայիլ Ուլյանովը գրել է.«Դեռ վաղ է հուսահատվելու համար»:
ՀԳՀԾ-ն վերականգնելու և պատժամիջոցները վերացնելու համար բանակցությունների նոր փուլը մեկնարկեց նոյեմբերի 29-ին և ավարտվեց դեկտեմբերի 3-ին: