Ռուսաստանում առաջարկել են ուրբաթը հանգստյան օր դարձնել մուսուլմանների համար
https://parstoday.ir/hy/news/world-i158078-Ռուսաստանում_առաջարկել_են_ուրբաթը_հանգստյան_օր_դարձնել_մուսուլմանների_համար
Ռուսաստանում մահմեդականները հաճախ են անդրադառնում ուրբաթը հանգստյան օր դարձնելու հարցին, սակայն նման որոշումները պետք է կայացվեն լայն հասարակության կարծիքը հաշվի առնելով:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Դեկտեմբեր 08, 2021 10:14 Asia/Tehran
  • Ռուսաստանում առաջարկել են ուրբաթը հանգստյան օր դարձնել մուսուլմանների համար

Ռուսաստանում մահմեդականները հաճախ են անդրադառնում ուրբաթը հանգստյան օր դարձնելու հարցին, սակայն նման որոշումները պետք է կայացվեն լայն հասարակության կարծիքը հաշվի առնելով:

: Life.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի մահմեդականների հոգևոր ժողովի ղեկավար, մուֆթի Ալբիր Կրգանովը:

Նրա խոսքով՝ երեք հիմնական դավանանքի հետևորդների՝ քրիստոնյաների, մուսուլմանների և հրեաների տոնական օրերը, որպես կանոն, ընկնում են ուրբաթ, շաբաթ և կիրակի: Եվ եթե վերջին երկուսը պետականորեն հանգստյան օրեր են Ռուսաստանում, ապա ուրբաթն աշխատանքային է: Սակայն շաբաթվա հենց այդ օրն է սուրբ համարվում մուսուլմանների համար:

Նա նշել է, որ գրավոր դիմում չի եղել ուրբաթը հանգստյան օր դարձնելու խնդրանքով, սակայն մուսուլմանները բազմիցս հայտնել են իրենց այդ ցանկությունը:

tert.am