Էրդողանը Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերություններ հաստատելու ցանկություն է հայտնել
Թուրքիայի նախագահը, Կատար կատարած այցից հետո, խոսել է Իսրայելի ռեժիմի հետ հարաբերություններ հաստատելու մասին։
Անդրադառնալով ԱՄԷ-ի հետ երկրի հարաբերությունների բարելավմանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է.«Ինչո՞ւ չհետևել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին»։
Էրդողանն ասել է.«Ե՛վ Իսրայելը, և՛ Թուրքիան լավ գիտեն միմյանց զգայուն կետերը, և մենք համապատասխանաբար առաջ ենք շարժվելու»:
Թուրք գործարար Օսման Քավալայի և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ Սալահուդդին Դեմիրթաշի կալանավորման վերաբերյալ ԵՄ-ի հայտարարության առնչությամբ Թուրքիայի նախագահն ասել է.«Պարզապես մենք չենք ճանաչում այդ որոշումները, անտեսում ենք դրանք և դա մեզ նույնիսկ չի էլ հետաքրքրում»:
Թուրքիան ներկայումս կանգնած է ծանր տնտեսական ճգնաժամի առաջ, և թուրքական հասարակական կարծիքը ճգնաժամի պատճառ է համարում Էրդողանին և նրա կիրառած քաղաքականությունները։