Հիքմեթ Հաջիևը քննադատել է Ադրբեջանում կեղծ լուրերի հրապարակումը
Դեկտեմբեր 11, 2021 15:02 Asia/Tehran
Ելույթ ունենալով Ստամբուլում Ռազմավարական հաղորդակցությունների գագաթնաժողովում, Ադրբեջանի փոխնախագահ Հիքմեթ Հաջիևն ասել է, որ կեղծ լուրերի պատճառով, Հայաստանի մասին փաստերը գլխիվայր են ներկայացվում։
«Անատոլու» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ընդգծելով անաչառ լրատվության կարևորությունը, Հաջիևը նշել է. «Այն դեպքում, երբ մեր հողը օկուպացվել է, և մեր ժողովուրդը սպանվել է, կեղծ լուրեր տարածողները մեղադրանքներ ուղղել են մեր դեմ»։
Անդրադառնալով կապի և լրատվամիջոցների ոլորտում հատկապես արցախյան պատերազմի ժամանակ Բաքվի և Անկարայի համագործակցությանը, նա նշել է. .«Ադրբեջանի և Թուրքիայի լրատվամիջոցները կողք կողքի ներկա էին ճակատներում և փորձում էին ճշմարտությունը ներկայացնել աշխարհին»:
Պիտակ