Հիքմեթ Հաջիևը քննադատել է Ադրբեջանում կեղծ լուրերի հրապարակումը
https://parstoday.ir/hy/news/world-i158382-Հիքմեթ_Հաջիևը_քննադատել_է_Ադրբեջանում_կեղծ_լուրերի_հրապարակումը
Ելույթ ունենալով Ստամբուլում Ռազմավարական հաղորդակցությունների գագաթնաժողովում, Ադրբեջանի փոխնախագահ Հիքմեթ Հաջիևն ասել է, որ կեղծ լուրերի պատճառով, Հայաստանի մասին փաստերը գլխիվայր են ներկայացվում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2021 15:02 Asia/Tehran
  • Հիքմեթ Հաջիևը քննադատել է Ադրբեջանում կեղծ լուրերի հրապարակումը

Ելույթ ունենալով Ստամբուլում Ռազմավարական հաղորդակցությունների գագաթնաժողովում, Ադրբեջանի փոխնախագահ Հիքմեթ Հաջիևն ասել է, որ կեղծ լուրերի պատճառով, Հայաստանի մասին փաստերը գլխիվայր են ներկայացվում։

«Անատոլու» լրատվական գործակալության հաղորդման համաձայն,  ընդգծելով անաչառ լրատվության կարևորությունը, Հաջիևը նշել է. «Այն դեպքում, երբ մեր հողը օկուպացվել է, և մեր ժողովուրդը սպանվել է, կեղծ լուրեր տարածողները մեղադրանքներ ուղղել են մեր դեմ»։

Անդրադառնալով կապի և լրատվամիջոցների ոլորտում հատկապես արցախյան պատերազմի ժամանակ Բաքվի և Անկարայի համագործակցությանը, նա նշել է. .«Ադրբեջանի և Թուրքիայի լրատվամիջոցները կողք կողքի ներկա էին ճակատներում և փորձում էին ճշմարտությունը ներկայացնել աշխարհին»: