Բաքու. Երևանը պետք է հստակ քայլեր ձեռնարկի՝ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i158422-Բաքու._Երևանը_պետք_է_հստակ_քայլեր_ձեռնարկի_հարաբերությունների_կարգավորման_ուղղությամբ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին հստակ քայլեր ձեռնարկել երկու երկրների հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2021 08:01 Asia/Tehran
  • Բաքու. Երևանը պետք է հստակ քայլեր ձեռնարկի՝ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին հստակ քայլեր ձեռնարկել երկու երկրների հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Ադրբեջանն այս հայտարարության մեջ Հայաստանին մեղադրել է միտումնավոր լարվածություն ստեղծելու և տարածաշրջանում խաղաղ գործընթացին խոչընդոտելու մեջ։

Ադրբեջանը պահանջել է նաև իրականացնել Երևանի կառավարության ստանձնած պարտավորությունները՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի նախագահների միջև Լեռնային Ղարաբաղի պատերազմի ավարտի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի շրջանակներում։

«Հայաստանի ԱԳՆ-ի մեղադրանքները, թե՝ Ադրբեջանը խախտում է իր ինքնիշխան սահմանները, անհիմն են», - ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ հրադադարի խախտման և սահմանին ադրբեջանական զինուժի կրակոցների հետևանքով հայ զինծառայող է զոհվել, ևս ութը վիրավորվել են։

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio