Բաքու. Երևանը պետք է հստակ քայլեր ձեռնարկի՝ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին հստակ քայլեր ձեռնարկել երկու երկրների հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Ադրբեջանն այս հայտարարության մեջ Հայաստանին մեղադրել է միտումնավոր լարվածություն ստեղծելու և տարածաշրջանում խաղաղ գործընթացին խոչընդոտելու մեջ։
Ադրբեջանը պահանջել է նաև իրականացնել Երևանի կառավարության ստանձնած պարտավորությունները՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի նախագահների միջև Լեռնային Ղարաբաղի պատերազմի ավարտի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի շրջանակներում։
«Հայաստանի ԱԳՆ-ի մեղադրանքները, թե՝ Ադրբեջանը խախտում է իր ինքնիշխան սահմանները, անհիմն են», - ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ հրադադարի խախտման և սահմանին ադրբեջանական զինուժի կրակոցների հետևանքով հայ զինծառայող է զոհվել, ևս ութը վիրավորվել են։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio