Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին
https://parstoday.ir/hy/news/world-i158796-Նիկոլ_Փաշինյանն_անդրադարձել_է_Հարավային_Կովկասի_տարածաշրջանում_տեղի_ունեցող_զարգացումներին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում` Եվրոպական խորհրդում, մասնակցել է Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2021 12:08 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում` Եվրոպական խորհրդում, մասնակցել է Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից, միջոցառմանը մասնակցել են ԱԼԳ մասնակից պետությունների` Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի առաջնորդները, ինչպես նաև՝ Եվրոպական միության անդամ երկրների ղեկավարները:

Լիագումար նիստում ելույթներով են հանդես եկել ԱԼԳ մասնակից երկրների, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների ղեկավարները:

Վարչապետ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է Արևելյան գործընկերության շրջանակում Եվրոպական միության հետ համագործակցությանը, մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին և ժողովրդավարության ամրապնդման քայլերին, փոքր և միջին բիզնեսի, ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին:

ԱԼԳ 6-րդ գագաթնաժողովը կենտրոնանում է առանցքային հինգ ոլորտների՝ տնտեսության, կառավարման, շրջակա միջավայրի, թվայնացման և հասարակությունների ուղղությամբ աջակցության վրա։

armenpress.am