Ռուսաստանն ԱՄՆ-ին հորդորել է բացառել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք
Դեկտեմբեր 17, 2021 16:01 Asia/Tehran
ԱՄՆ պետք Է պարտավորվի բացառել ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը դեպի արևելք և հրաժարվի դաշինքին անդամագրել այն պետություններին, որոնք մտել են ԽՍՀՄ կազմի մեջ, ասվում Է ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների վերաբերյալ պայմանագրի նախագծում, որը պատրաստել Է ռուսական կողմը:
«ԱՄՆ պարտավորվում է բացառել Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության հետագա ընդլայնումն արևելյան ուղղությամբ, հրաժարվել դաշինքի մեջ ընդունել այն պետություններին, որոնք մտել են Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության կազմի մեջ»,-ասվում Է պայմանագրի նախագծի 4-րդ հոդվածում, որը հանձնվել Է ամերիկյան կողմին:
aysor.am
Պիտակ