Ալիև. Մինսկի խումբը ձախողել է Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Մինսկի խումբը ձախողել է Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում:
Նա հայտարարել է, որ Մինսկի խմբի աշխատանքն արդյունավետ չի եղել:
Ալիևը նշել է. «ԼՂ հիմնախնդրի կարգավորման նպատակով ձևավորված Մինսկի խմբի առաքելությունից անցել է 28 տարի, և ոչինչ չի փոխվել»։
Անդրադառնալով Հայաստանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու Բաքվի ցանկությանն Իլհամ Ալիևը հայտարարել է. «Խաղաղության բանակցությունները պետք է անհապաղ սկսել, քանի որ եթե համաձայնություն չլինի, տարածաշրջանում խաղաղությունը, հավանաբար, կրկին կվտանգվի»:
1992 թվականից ի վեր, Ադրբեջանի ու Հայաստանի միջև ԼՂ սեփականության շուրջ վեճը լուծելու ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահւթյամբ գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն անօգուտ են եղել: