Ռուսաստանը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը նմանեցրել է ինքնախեղման
https://parstoday.ir/hy/news/world-i159350-Ռուսաստանը_ՀԳՀԾ_ից_ԱՄՆ_ի_դուրս_գալը_նմանեցրել_է_ինքնախեղման
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչն Իրանի միջուկային գործարքից Դոնալդ Թրամփի գլխավորած ԱՄՆ նախկին վարչակազմի հեռանալը նմանեցրել է ինքնախեղման։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2021 14:13 Asia/Tehran
  • Ռուսաստանը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը նմանեցրել է ինքնախեղման

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչն Իրանի միջուկային գործարքից Դոնալդ Թրամփի գլխավորած ԱՄՆ նախկին վարչակազմի հեռանալը նմանեցրել է ինքնախեղման։

Fars News լրատվական գործակալության հաղորդման համաձայն Միխայել Ուլյանովն այսօր արձագանքելով Էնթոնի Բլինքենի  թվիթերյան գրառմանը, որում վերջինս քննադատել է  ՀԳՀԾ-ից դուրս գալու Թրամփի կառավարության որոշումն ասել է.«ՀԳՀԾ-ից  դուրս գալու որոշումը նման էր Ամերիկայի մի ոտքին կրակելուն:Իհարկե, նշանակություն չունի ձախ ոտքին թե՝ աջ»:

Ըստ հաղորդման՝ Էնթոնի Բլինքենը երեքշաբթի օրը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը որակել է որպես այդ երկրի արտաքին քաղաքականության ամենավատ որոշումներից մեկը։

Բլինքենն ավելի վաղ ասել էր, որ 2015 թվականին Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը մեծ սխալ էր։

 ԱՄՆ-ի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը նույնպես հայտարարել է, որ ԱՄՆ-ն ծանր գին է վճարում ՀԳՀԾ-ից դուրս գալու իր աղետալի որոշման համար: