Եվրոպայում գազի սակագինը նոր ռեկորդ է սահմանել
https://parstoday.ir/hy/news/world-i159376-Եվրոպայում_գազի_սակագինը_նոր_ռեկորդ_է_սահմանել
Գազի սակագինը եվրոպական ֆյուչերսների շուկայում աճում է գրեթե 20%-ով և պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 2050 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ վկայակոչելով Լոնդոնի ICE բորսայի տվյալները։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 22, 2021 19:16 Asia/Tehran
  • Եվրոպայում գազի սակագինը նոր ռեկորդ է սահմանել

Գազի սակագինը եվրոպական ֆյուչերսների շուկայում աճում է գրեթե 20%-ով և պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 2050 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ վկայակոչելով Լոնդոնի ICE բորսայի տվյալները։

TTF ինդեքսի հունվարյան ֆյուչերսների արժեքը երեքշաբթի օրը բացել է առևտրային նստաշրջանը մոտ 1800 դոլարի սահմանում, գները օրվա ընթացքում տատանվել են և Երևանի ժամանակով ժամը 18:20-ի դրությամբ կազմել են 2052,3 դոլար, ինչը 19,6%-ով բարձր է օրվա հաշվարկված գնից։

1in.am