Լավրով.ԱՄՆ ռազմական ներկայությունը Սիրիայում անօրինական է
Ռուսաստանի ԱԳ նախարարը Սիրիայում ամերիկյան զորքերի ներկայությունն անօրինական է համարել։
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռուստատեսային հարցազրույցում անօրինական է համարել ԱՄՆ ռազմական ներկայությունը Սիրիայում և հավելել, որ Վաշինգտոնը պետք է իր ուժերը դուրս բերի Սիրիայից: Նա հավելել է, որ Սիրիայի կայունությանը սպառնալուց բացի, ամերիյան ուժերը թալանում են այդ երկրի ժողովրդի պաշարները։
ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները, այդ թվում՝ Թուրքիան, ամիսներ շարունակ (առանց սիրիական կառավարության թույլտվության) ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի պատրվակով անօրինական կերպով գտնվում են Սիրիայում:
Դամասկոսի կառավարությունը բազմիցս ընդգծել է, որ Սիրիայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողությունները «օկուպացիա» են: