Լավրով.ԱՄՆ ռազմական ներկայությունը Սիրիայում անօրինական է
https://parstoday.ir/hy/news/world-i159424-Լավրով.ԱՄՆ_ռազմական_ներկայությունը_Սիրիայում_անօրինական_է
Ռուսաստանի ԱԳ նախարարը Սիրիայում ամերիկյան զորքերի ներկայությունն անօրինական է համարել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2021 08:56 Asia/Tehran
  • Լավրով.ԱՄՆ ռազմական ներկայությունը Սիրիայում անօրինական է

Ռուսաստանի ԱԳ նախարարը Սիրիայում ամերիկյան զորքերի ներկայությունն անօրինական է համարել։

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռուստատեսային հարցազրույցում անօրինական է համարել ԱՄՆ ռազմական ներկայությունը Սիրիայում և հավելել, որ Վաշինգտոնը պետք է իր ուժերը դուրս բերի Սիրիայից: Նա հավելել է, որ Սիրիայի կայունությանը սպառնալուց բացի, ամերիյան ուժերը թալանում են այդ երկրի ժողովրդի պաշարները։

ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները, այդ թվում՝ Թուրքիան, ամիսներ շարունակ (առանց սիրիական կառավարության թույլտվության) ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի պատրվակով անօրինական կերպով գտնվում են Սիրիայում:

Դամասկոսի կառավարությունը բազմիցս ընդգծել է, որ Սիրիայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողությունները «օկուպացիա» են: