Ինդոնեզիան հրաժարվել Է ռուսական Սու-35 կործանիչներ գնել
Ինդոնեզիան հրաժարվել Է ձեռք բերել 11 բազմաֆունկցիոնալ ռուսաստանյան Սու-35 կորանիչներ եւ դրանց փոխարեն պլանավորում Է ամերիկյան F-15EX կամ ֆրանսիական Rafale գնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է երկրի ռազմաօդային ուժերի շտաբի պետ Ֆեջերա Պրասետիոն:
Ինչպես դեկտեմբերի 23-ին հաղորդել Է CNN Indonesia հեռուստաալիքը, այդ մասին օդուժի գլխավոր մարշալը հայտարարել Է Ջակարտայի մերձակայքում գտնվող Խալիմ Պերդանակուսումի ավիաբազա այցելության ընթացքում: «Ծանր սրտով մենք հրաժարվել ենք Սու-35 ձեռք բերելու պլաններից, որովհետեւ, ինչպես մենք ամենասկզբում ասացինք, ռազմաօդային ուժերի կառուցումը անչափ շատ Է կախված բյուջեից»,-պարզաբանել Է Ֆաջարը: Ներկայում Ջակարտան քննարկում Է F-15EX Eagle II ամերիկյան կործանիչներ կամ ֆրանսիական Dassault Rafale ձեռք բերելու հարցը:
«Ընտրությունը սահմանափակվում Է այս երկու ինքնաթիռների վրա»,-ասել Է Ֆաջարը: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ եթե Ջակարտան կանգնի F-15EX կործանիչները գնելու վրա, ապա ինքը կկարողանա այն ստանալ մինչեւ 2027 թվականը: Ինդոնեզիան պլանավորել Էր 1,1 մլրդ դոլար գումարի ռուսաստանյան Սու-35 կործանիչներ ձեռք բերել, սակայն 2018 թվականի բանակցությունների արդյունքներով այդպես Էլ պարտավորագիրը չստորագրեց, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
lragir.am