ԱՄՆ–ի ոչ բարեկամական կեցվածքը տոքսիկ մթնոլորտ է ստեղծում. Լավրով
Սերգեյ Լավրովի խոսքով` ռուս–ամերիկյան հարաբերություններում բազմաթիվ են նյարդայնացնող հանգամանքներն ու անառողջ մթնոլորտ է ստեղծվել։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Ոչ բարեկամական գիծը, որը տանում է Միացյալ Նահանգները Ռուսաստանի նկատմամբ, թունավոր մթնոլորտ է ստեղծում և խոչընդոտում հանգիստ շփում իրագործելու գործընթացը։ Այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է «Ослободженье» բոսնիական պարբերականին տված հարցազրույցում։
«Խոսելով ռուս–ամերիկյան հարաբերություններից`կնշեմ հետևյալը։ Վաշինգտոնի հետ փոխգործակցման ժամանակ անառողջ մթնոլորտ է ստեղծվել։ Բազմաթիվ նյարդայնացնող հանգամանքներ են կուտակվել։ Ամերիկացիները ոչ բարեկամական գիծ են տանում, պատժամիջոցներ կիրառում, մեր հասցեին ապացույցներ չունեցող մեղադրանքներ են առաջ քաշում, ուրիշ այլ թշնամական քայլեր ձեռնարկում», – ասել է ՌԴ արտգործնախարարը։
Այս ամենը, ըստ Լավրովի, թունավոր մթնոլորտ է ստեղծում և խոչընդոտում հանդարտ, պրոֆեսիոնալ շփում իրագործելուն։
https://armeniasputnik.am/20211224/amni-voch-barekamakan-kecvatsqy-tvoqsik-mtnvolvort-e-steghtsum-lavrvov-36821198.html