Անհայտ տղամարդը ներթափանցել է Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակ
Մայիս 09, 2016 11:00 Asia/Tehran
Անհայտ տղամարդը ներթափանցել է Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակ, որից հետո դիմել փախուստի՝ ցատկելով Իսթ Ռիվեր գետը: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
ՄԱԿ-ի անվտանգության ծառայությունից ոստիկանությանը հայտնել են, որ գրասենյակում անհայտ անձ է հայտնվել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները չեն կարողացել բռնել տղամարդուն, որը դիմել է փախուստի:
Միջադեպից հետո գետն ուսումնասիրել են ջրասուզակները, սակայն ոչ ոքի չեն գտել:
Իրավապահները շարունակում են խստացված հսկողություն իրականացնել ՄԱԿ-ի գրասենյակի մոտ:
Տղամարդու ինքնությունն ու գործողությունների դրդապատճառները հայտնի չեն:
Պիտակ