Անհայտ տղամարդը ներթափանցել է Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակ
https://parstoday.ir/hy/news/world-i15997-Անհայտ_տղամարդը_ներթափանցել_է_Նյու_Յորքում_ՄԱԿ_ի_գրասենյակ
Անհայտ տղամարդը ներթափանցել է Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակ, որից հետո դիմել փախուստի՝ ցատկելով Իսթ Ռիվեր գետը: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2016 11:00 Asia/Tehran
  • Անհայտ տղամարդը ներթափանցել է Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակ

Անհայտ տղամարդը ներթափանցել է Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակ, որից հետո դիմել փախուստի՝ ցատկելով Իսթ Ռիվեր գետը: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

ՄԱԿ-ի անվտանգության ծառայությունից ոստիկանությանը հայտնել են, որ գրասենյակում անհայտ անձ է հայտնվել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները չեն կարողացել բռնել տղամարդուն, որը դիմել է փախուստի:

Միջադեպից հետո գետն ուսումնասիրել են ջրասուզակները, սակայն ոչ ոքի չեն գտել:

Իրավապահները շարունակում են խստացված հսկողություն իրականացնել ՄԱԿ-ի գրասենյակի մոտ:

Տղամարդու ինքնությունն ու գործողությունների դրդապատճառները հայտնի չեն: