ՌԴ. Սիրիայի բանակն առավել քան երբևէ թուլացրել է ԻԼԻՊ-ին»
(last modified Thu, 30 Dec 2021 07:46:43 GMT )
Դեկտեմբեր 30, 2021 11:16 Asia/Tehran
  • ՌԴ. Սիրիայի բանակն առավել քան երբևէ թուլացրել է ԻԼԻՊ-ին»

2021թ. վերջին օրերին ՌԴ-ի ԱԳ փոխնախարարը հայտարարել է, որ 2021թ. ընթացքում ՌԴ-ի ու Սիրիայի բանակների համագործակցությունը հանգեցրել է ԻԼԻՊ-ի էլ ավելի թուլացմանը:

Օլեգ Սիրոմոլոտովն ասել է.«Մենք դրական ենք նայում այն իրողությանը, որ 2021թ. ընթացքում ՌԴ-ի զինված ուժերը Սիրիայի բանակի հետ համագործակցության արյդունքում կարողացան Սիրիայում զգալիորեն թուլացնել ԻԼԻՊ-ին»:

ՌԴ-ի փոխարտգործնախարարը հավելել է.«ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ուժերն ու գործիքները վերացվել են, կազմակերչական կառուցվածքը ոչնչացվել և նրանց աղբուրները նվազել են»:

Վերջերս Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Մեղդադը հայտարարել է, որ երկիրը մեծ մասամբ հաղթել է ահաբեկչության դեմ պայքարում և մինչև ահաբեկիչների վերջնական կործանում, կշարունակի պայքարը: