Հռոմի պապը խաղաղության կոչ է արել
https://parstoday.ir/hy/news/world-i160412-Հռոմի_պապը_խաղաղության_կոչ_է_արել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Նոր տարվա առաջին օրը երկրի վրա խաղաղության կոչ է արել և շնորհակալություն է հայտնել բազմաթիվ նախաձեռնությունների կազմակերպիչներին։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունվար 02, 2022 09:16 Asia/Tehran
  • Հռոմի պապը խաղաղության կոչ է արել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Նոր տարվա առաջին օրը երկրի վրա խաղաղության կոչ է արել և շնորհակալություն է հայտնել բազմաթիվ նախաձեռնությունների կազմակերպիչներին։

Խոսքն այն միջոցառումների մասին է, որոնք այսօր անցկացվում են Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից նշվող Խաղաղության համաշխարհային օրվա առթիվ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Նոր տարվա սկզբին բոլորին մաղթում եմ խաղաղություն, որը բոլոր բարիքների հանրագումարն է», - ասել է նա Վատիկանի առաքելական պալատի պատուհանից հավատացյալներին հղած ուղերձում:

Քահանայապետը հիշեցրել է, որ Խաղաղության համաշխարհային օրը սահմանվել է Հռոմի պապ Պողոս VI կողմից և առաջին անգամ նշվել է 1968 թվականի հունվարի 1-ին: Այդ կապակցությամբ նա ուշադրություն է հրավիրել 1963 թվականին Հռոմի պապ Հովհաննես XXIII կողմից գրված Pacem in terris («խաղաղություն երկրի վրա») հանրահայտ էնցիկլիկային։ Ֆրանցիսկոս պապի խոսքով՝ այս ուղերձն «արդիական ինչպես երբեք»:

«Մենք կգնանք տուն` մտածելով խաղաղություն, խաղաղություն, խաղաղություն։ Մեզ խաղաղություն է պետք։ Այսօր տեսել եմ հեռուստացույցով պատերազմի տեսարաններ, անօթևան մարդիկ, աղքատություն ... Ահա թե ինչ է կատարվում այսօր աշխարհում: Մենք խաղաղություն ենք ուզում»- ասել է Հռոմի պապը Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալների ծափահարությունների ներքո։

Հիշեցնենք, որ սուրբծննդյան իր ուղերձում Հռոմի պապը գերիներին տուն վերադարձնելու կոչ էր արել։

armeniasputnik.am