Ալմաթիում անկարգությունները շարունակվում են
Չորեքշաբթի օրը Ղազախստանի խոշորագույն քաղաք Ալմաթիում ոստիկանության և ցուցարարների միջև տեղի է ունեցել բախումներ: Ցուցարարները բողոքում գազի գնի բարձրացման դեմ:
Ցուցարարները ներխուժել են Ալմաթիի քաղաքապետարանի շենք։
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, անվտանգության ուժերը ձայնային նռնակներ և արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների ուղղությամբ, երբ նրանք երթով շարժվում էին Ալմաթիի հրապարակից դեպի քաղաքապետարան: Ցուցարարներին կանգնեցնելու համար ոստիկանները օգտագործել են շոկեր։
Ցուցարարները այրել են ոստիկանական մեքենաներ։ Հրդեհվել են դատախազության շենքը և իշխող «Նուր Օթան» կուսակցության գրասենյակը։
Հաղորդման համաձայն, ցուցարարները մտել են քաղաքապետարանի շենք. Որոշ լրատվական գործակալություններ ցուցարարների թիվը գնահատում են ավելի քան 5000:
Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ վերջին տվյալներով տուժել է 95 ոստիկան, վնասվել է 37 մեքենա, իսկ 200-ից ավելի ցուցարարներ ձերբակալվել են հասարակական կարգը խախտելու համար։
Ղազախստանի նախագահը երկու շաբաթով արտակարգ դրություն է հայտարարել Ալմաթիում և հարավարևմտյան Մանգիսթաո նահանգում։