Լավրովն ու Չավուշօղլուն պայմանավորվել են կազմակերպել «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/world-i160796-Լավրովն_ու_Չավուշօղլուն_պայմանավորվել_են_կազմակերպել_3_3_ձևաչափով_հաջորդ_հանդիպումը
Թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի միջև, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2022 13:59 Asia/Tehran
  • Լավրովն ու Չավուշօղլուն պայմանավորվել են կազմակերպել «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը

Թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի միջև, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Կողմերը գոհունակություն են հայտնել 2021 թվականին երկրների միջև բարձր և բարձրագույն մակարդակով քաղաքական երկխոսության ծավալման առնչությամբ, պատրաստակամություն է հնչել 2022 թվականին ևս շարունակել ՌԴ և Թուրքիայի ղեկավարների միջև սերտ շփումները։

Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև «3+3» ձևաչափի արդյունավետությունը։

«ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները դրական են գնահատել Անդրկովկասում իրավիճակի կարգավորման և համագործակցության զարգացման նպատակով 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը, պայմանավորվել են մոտ ժամանակներս կազմակերպել այս ձևաչափով հաջորդ հանդիպումը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնում են նաև, որ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։

aysor.am/am/news