Ալմաթի քաղաքում հրաձգություն է սկսվել
https://parstoday.ir/hy/news/world-i160808-Ալմաթի_քաղաքում_հրաձգություն_է_սկսվել
Ղազախստանի Ալմաթի քաղաքում,  որտեղ արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ, անկարգություններ են, հունվարի 6-ին կրակոցներ են հնչել։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 06, 2022 18:25 Asia/Tehran
  • Ալմաթի քաղաքում հրաձգություն է սկսվել

Ղազախստանի Ալմաթի քաղաքում,  որտեղ արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ, անկարգություններ են, հունվարի 6-ին կրակոցներ են հնչել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ ականատեսները պատմում են՝ Ալմաթիի հրապարակի կողմից ուժեղ պայթյուններ են լսվում։

ԱՊՀ-ի հակաահաբեկչական կենտրոնը պատրաստ է աջակցել Ղազախստանին ահաբեկչական և ծայրահեղական սպառնալիքների չեզոքացման հարցում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«ԱՊՀ անդամ պետությունների հակաահաբեկչական կենտրոնը մտահոգված է Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակով և իր պատրաստակամությունն է հայտնում համակողմանի աջակցություն ցուցաբերել հանրապետության իրավասու մարմիններին՝ չեզոքացնելու ահաբեկչական և ծայրահեղական բնույթի սպառնալիքները», – նշված է հաղորդագրությունում:

lragir.am